Իսպանիայի հավաքականը կմեկնի Բրազիլիա՝ մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, առանց «Բարսելոնա»-ի վինգեր Անսու Ֆատիի։ Այս մասին հաղորդում է AS-ն։
Իսպանիայի անչափահասների գլխավոր մարզիչ Ֆրանսիս Էրնանդեսը մեկնաբանել է Անսու Ֆատիի թիմում չհայտագրվելը.
«Մենք հասկանում ենք, որ տղայի համար լավագույն տարբերակը մնալն է։ Հետո ՝ Նոյեմբերին նա հնարավորություն կստանա խաղալու ավելի բարձր խմբում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնա»-ի ծագող աստղը հրավիրվել է Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքական և ստացել էր իսպանական անձնագիր։

