fbpx
Էկո

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նոր հովազ է հայտնաբերվել

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը:

Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի Facebook-ի էջից։

«Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։

Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։

Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

Այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ