fbpx
Սպորտ

Եվրասիական լիգա. Արագածը հաղթել է Ուրարտուին

Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երրորդ տուրի առաջին խաղում «Արագածը» լարված պայքարում 86:79 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դարիուս Կլարկը, որն «Ուրարտուի» կազմում վաստակել է 30 միավոր։

Սա «Արագածի» երկրորդ հաղթանակն էր Եվրասիական լիգայում: «Ուրարտուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և ղազախական «Բարսի Ատիրաուն» տարել են մեկական հաղթանակ:
Եվրասիական լիգային մասնակցում են նաև Բորիսֆեն (Բելառուս) և ՄԳԱՖԿ (Ռուսաստան) ակումբները, որոնք դեռ չեն սկսել պայքարը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ