fbpx
Սպորտ

Առա՛ջ, Անսու Ֆատի. Ռոնալդուն ոգևորել է Բարսելոնայի ֆուտբոլիստին

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում արած մեկնաբանությունով ոգևորել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Անսու Ֆատիին, որն այժմ վերականգնվում է ծանր վնասվածքից հետո։

Նշենք, որ Ֆատին տեսանյութ է հրապարակել, որտեղ վերկանգնողական վարժություններ է կատարում և գրել է.

«Վերականգնվում եմ, որպեսզի շուտով վերադառնամ խաղադաշտ»։

Ռոնալդուն Ֆատիի այս տեսանյութը վերահրապարակել է և կից գրել․ «Առա՛ջ, Անսու Ֆատի։ Դու շուտով կվերադառնաս։ Չկանգնե՛ս»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ