Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը sofascore.com կայքի վարկածով կազմված «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Դարպասապահը ստացել է 7.9 գնահատական: 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստան-Հունաստան ամբողջ հանդիպմանը: Խաղի ընթացքում կատարել է 9 սեյվ: Հայրապետյանը մեկ անգամ հաջող է դուրս եկել սեփական հրապարակից ու տիրել գնդակին, մեկ անգամ էլ տիրել է բարձրից հետևած փոխանցմանը:
Հիշեցնենք, հունիսի 11-ին Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության է հասել Հունաստանի ընտրանու նկատմամբ: