fbpx
Սպորտ

Եվրոպա Լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Սաբուրթալոյին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 19:00-ին մեկարկեց «Արարատ-Արմենիա» – «Սաբուրթալո» ֆուտբոլային հանդիպումը։ Հայկական ու վրացական ակումբները միմյանց հետ մրցում էին Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում։

Սա առաջին խաղն էր, որտեղ տան տերերը մերոնք էին։ Հանդիպումը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում։

Հանդիպման առաջին կեսն ավարտվեց մեր հաղթանակով։ 37-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» հաշվի մեջ առաջ մղեց Անտոն Կոբյալկոն։ Սակայն 2-րդ կեսում ուժեղ գտնվեցին հյուրերը։ 72-րդ րոպեին խփած Սանդրո Ալթունաշվիլիի և 76-րդ րոպեին խփած Լևան Քենիայի գոլերի շնորհիվ «Սաբուրթալոն» 1-2 հաշվով հաղթանակի հասավ հայկական ակումբի նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ