Արարատ Միրզոյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։

Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։

Շնորհավոր Սահմանադրության օրը», – ասված է գրառման մեջ։

Ամենաթարմ