Instagram սոցիալական ցանցում Բելառուսի մի քանի բնակիչներ պնդում են, որ նախկինում ծառայել են հանրապետության ուժային կառույցներում։ Նրանք տեսանյութեր են հրապարակել, որում իրենց համազգեստները նետում են աղբարկղի մեջ:
Օգտատերերից մեկը տեղադրել է մի տեսանյութ, որում նրա եղբայրն ասում է, որ այլևս չի հպարտանում երկրում իր նախկին ծառայությամբ և չի կարող պահել «հատուկ նշանակության ուժեր» բառերով համազգեստը, ինչից հետո այն նետում է աղբարկղի մեջ:
https://www.instagram.com/p/CDyv6PVDR8z/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again
Ֆլեշմոբի մեկ այլ մասնակից աղբարկղն է նետել Բելառուսի ուժային կառույցների գլխարկը՝ հայտարարելով, որ «երկրում այլևս չկա հատուկ նշանակության ուժերի բելառուսական եղբայրություն»:
https://www.instagram.com/p/CDzFgpBl-UW/?utm_source=ig_embed
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ընտրողները ընդդիմության կոչով հավաքվել են ընտրատեղամասերի առաջ, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել:

