Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գարռում է կատարել Facebook-ում:
Մարզպետը նոր տեղեկատվություն է հայտնում մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,-գրել է Գարիկ Սարգսյանը:
https://www.facebook.com/SargsianGarik/posts/700276957405379

