fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը այցելել է Արցախի գլխավոր դատախազություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի պաշտպանությունը:

«Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը՝ անընդհատ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և կառույցի նկատմամբ հանրության վստահությունը», – ասել է նախագահ Հարությունյանը:

Նշվում է, որ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին աշխատանքում և հույս հայտնել, որ դատախազության համակարգում նրա երկարամյա գործունեությունը, փորձն ու գիտելիքները, ինչպես նաև մարդկային որակները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ