fbpx
Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Հունիսի 11-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8263 քաղաքացու հետազոտություն, որից 875-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2759 դեպք: Կատարվել է 25 715 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ