Արցախի առողջապահության նախարարությունցի հաղորդում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Նոր ապաքինվածներ չկան։
Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/169177478056374?__cft__[0]=AZUDwA_4j3kGu6JGfwZVoms8UvNtB2ocIKFve1ES6j_zX5bKsPmpldZcLdAtcKjmPVmMwBz65dwTaqT29uvluz1xMlR5CoFwROqHYQeQmsuomtXSTqlv53k5Rn-xyTBapo4XIKROkXsX7N3V8lmDbRlxgS7IiNB-vmJLFJm7-PMfKA&__tn__=%2CO%2CP-R