fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:

ԱՀ ԱՆ-ից Հորդորում են պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ