Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․
«Օրերս այցելել եմ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» արտադրական մեղվաբուծությամբ զբաղվող ընկերության արտադրամաս և ծանոթացել աշխատանքի պայմաններին:
Պետական աջակցությամբ սկսված ծրագիրը համարում եմ արդյունավետ, քանի որ Արցախը նախ՝ բարձրորակ մեղրի արտադրության մեծ ներուժ ունի, և երկրորդ՝ այն մեծապես նպաստելու է մեր հարյուրավոր քաղաքացիների զբաղվածության խնդրի լուծմանը:
Հանձնարարել եմ գյուղնախարարին ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր մշակել»։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/594999184530792?__cft__[0]=AZX1w2hQFTeFDxExPRnujtd_2apM-CoTZYxKJzBYbxi0B0OuA2s0dY8H4YaJjbyOQIqXQT-UamqYRXbvZxF1dT07SzoaCAxHfeLJ8HnDq74Rbqhdmgl-ggCINrSetQpUjAnh0xzL7iiRex9X88xLWPu5OQg4QOp6-trOafl18CQ4Kw&__tn__=%2CO%2CP-R

