fbpx
Արցախ

Արցախում խմելու և օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների

2021 թվականի հունիսի 14-ից 20-նն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որից 97-ը՝ արտակարգ կանչ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում հրդեհի մասին գրանցվել է 18 կանչ, որից 14-ը՝ բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան:

Արցախում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ բերքահավաքի շրջանում ցուցաբերել զգոնություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին նշված ժամանակահատվածում ստացվել է 4 կանչ, որից մեկ դեպք տեղի է ունեցել Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում, 2 դեպք՝ Մարտունու շրջանում: ՃՏՊ դեպքերից տուժել է 2 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Հունիսի 14-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային բնույթի 35 կանչ է ստացվել: Դռան բացման 13, վերելակի խափանման 2 դեպք է գրանցվել: Փրկարարները շարունակում են տեխնիկական օգնություն ցուցաբերել բնակիչներին: Խմելու և առօրյա օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրել են ականազերծման, հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային՝ 5, ավիացիոն 2 և գնդիկաբեկորային 3 ռումբ, ականանետի 1 ական, 6 պայթուցիչ:
Օձի հայտնաբերման մասով ստացվել է 4 կանչ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, սողունները հայտնվում են ինչպես բնակելի շինություններում՝ այնպես էլ տնամերձ հողամասերում:

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Պատերազմից հետո մինչ օրս տարհանվել է 1580 աճյուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ