fbpx
Տեսանյութեր

Արցախի կարգավիճակը մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը. Այվազյան

Ազգային ժողովում ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի կարգավիճակը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը:

«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Նույնիսկ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն` շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, կարող եմ ավելացնել` եղել է և մնում է»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ:

«Դա զինադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, բայց հակամարտությունը չի կարող լինել կարգավորված, քանի որ չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը »,- նշել է Արա Այվազյանը:

https://www.facebook.com/azatutyun/videos/1462727877402326

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ