Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված` անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ԱՀ ոստիկանությունն այսօր` ժամը 12:00-ից հետևյալ վայրերում տեղադրել է հատուկ անցակետեր.
◾ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
◾Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին:
«Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:
Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից, Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ԱՀ ոստիկանության կողմից Նոր Վերինշեն համայնքի ներսում սահմավել են վերակարգեր, որպեսզի բացառվեն Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/138226864484769?__xts__[0]=68.ARDqBXxKPPjeUCwEGh5LQS8LA4PoBj_v0i5L75fROinXvq9ebAAFNZtXJ3oVLZHX-Ym5-EeMBqFuPTMaOcnkabEwho1_YYik9YQvzHg6TN3QqCklydxBQ_BY-NCTTF7R19PqiGJXvibT4jA_PbdDVNGyM_-bnRhjSemGj7spiEwXOnB_c6nYqtHUsNI-pfukhvLVXHGNoVYzfBAl9abf_6qiuPndBaZzTN11znSgBMFwqWbNcQuacxl0OAvfr7ARKKDrNm5-D6tVRU5eXfA0d_chS48W_sX0jRnypJhwZvcLIZ2v_r7QtToS8-kHfI6acc1E56KNSz8otphDFs4QpcU&__tn__=-R

