fbpx
Իրավական
17:50 22/01/2020

Արդարադատության նախարարը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին

Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է սկսել տասնյակից ավելի դատավորների դեմ

Կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի դեպքում չպետք է նման միջոցներ կիրառել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ասսաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունն այս անգամ կարծես թե չուղեկցվեց հասարակության մեջ բուռն բողոքի ալիքով ու հետաքրքրվեց, թե, ըստ նախարարի, ինչով է դա պայմանավորված, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանֆորմացվել և ավելի մեղմ է դարձել: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Գրիգորյանի առողջական վիճակի մասին լուրերը համապատասխանում մամուլում զետեղված լուրերին:

Ռուստամ Բադասյանը դժվարացավ հասարակական ընկալման տեսակետից մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը։

Նա նշեց նաև, որ տեղեկություն կար, որ առողջական խնդիրները խորացել են։

«Մեր տիրույթում չի եղել, եղել է առավել շատ իրավապահ մարմինների տիրույթում: Եվ նման որոշում է կայացվել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել: Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, սակայն փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,-ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվել է հունվարի 15-ին: Դատախազությունը միջնորդել է՝ հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ