Հասարակության պառակտումն ամենալուրջ խնդիրներից մեկն է արդի աշխարհում: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա ելույթ է ունեցել մայիսի 30-ին Հարվարդի համալսարանում ուսանողների ավարտական արարողությանը, որտեղ նրան շնորհվել է իրավաբանության պատվավոր դոկտորի ասիճան:
Հարվարդի ուսանողների առջև նրան ներկայացնելիս համալսարանի նախագահ Լերի Բեքոուն Մերկելին անվանել է «աշխարհի աենաազդեցիկ ղեկավարներից մեկը»:
«Խնդիրը մեզ բաժանող պատերն են. դրանք մարդկանց մտքերում են, դրանք գոյություն ունեն տգիտության և խնդիրներին պարզեցված մոտեցումների ձևով,- նշել է Մերկելը:- Այդ պատերը գոյություն ունեն թե՛ ընտանիքների անդամների միջև և թե՛ հասարակության առանձին խմբերի միջև, մաշկի տարբեր գույնով մարդկանց միջև, տարբեր երկրների, տարբեր կրոնների միջև: Այդ պատերը մեզ խանգարում են տեսնելու մեզ համար ընդհանուր աշխարհը, և սոսկ մեզնից է կախված, թե մենք կկարողանանք արդյոք քանդել այդ պատերը»: