ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2021թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 2.4 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով:
«2021թ.-ի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է դեկտեմբեր ամսին՝ կազմելով 280.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ 8%-ով:
2021թ.-ին նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
- Էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ․ Քերոբյան
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքների վերաբերյալ
էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +9.3%,
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +7.1%,
մշակող արդյունաբերություն՝ +3.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 0.8%-ով՝ կազմելով 587.9 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 24.6% է»: