fbpx
Աշխարհ

Բելգիայի նավահանգիստներում արգելափակվել են Ռուսաստանի համար նախատեսված բեռնարկղեր

Բելգիայի նավահանգիստներում եվրոպական պատժամիջոցների պատճառով արգելափակվել է մոտ երեք հազար բեռնարկղ և Ռուսաստանի համար նախատեսված հինգ հազար մեքենա: Այս մասին հայտնել է Բելգիայի մաքսային ծարայության աշխատակիցը:

«Ներկայումս Բելգիայի նավահանգիստներում ստուգվում է 2980 կոնտեյներ և 4876 փոխադրամիջոց»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ բերման է ենթարկվել 876 ավտոմեքենա։ Խոսքը թանկարժեք մեքենաների մասին է, որոնց արժեքը գերազանցում է 50 հազար եվրոն, և որոնց արտահանումը ԵՄ-ից Ռուսաստան արգելվել է հակառուսական պատժամիջոցներով։

Ինչ վերաբերում է պատժամիջոցների տակ հայտնված և Բելգիայում արգելափակված ապրանքների հետագա ճակատագրին, ապա դրանք, ըստ գործակալության զրուցակցի, կկարողանան դուրս գալ բելգիական նավահանգիստներից, հենց որ որոշվի նոր ուղղությունը։

«Ռուսաստանի համար նախատեսված բեռները, որոնք ուղարկվել են մատակարար երկրից մինչև պատժամիջոցների ուժի մեջ մտնելը, բայց ժամանել են Բելգիա, երբ արդեն գործում էին սահմանափակումները, մնում են արգելափակված Բելգիայի նավահանգիստներում, մինչև ընտրվի նոր նպատակակետ երկիր», – ասել է նա: Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն պատժամիջոցների հինգ փաթեթ է ընդունել ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական հատվածի և Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ