Նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այս մասին տեղեկանում են ԱԽ քարտուղարի Facebook-ի էջից:
Բիշքեկում Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին:
https://www.facebook.com/armengrigoryanSC/photos/a.795088860696586/1147901998748602/?type=3&theater