fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Մամեդյարովն էր

ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Երեկ՝ օգոստոսի 21-ին, կայացան մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ադրբեջանը ներկայացնող Շահրիար Մամեդյարովի հետ։ Կողմերը պարտիայի 54-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։

Արդյունքում՝ հայ շախմատիստը վաստակած 2 միավորով կիսում է վերջին 3 հորիզոնականները (10, 11, 12): Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 11-րդն է։ Մրցաշարի առաջատարներին՝ Վիշվանաթան Անանդին և Ֆաբիանո Կարուանային է միացել Դին Լիրենը, ով սպիտակներով հաղթել է Անիշ Գիրիին։ Նրանք ունեն 3-ական միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ