Ռուսաստանի Խանտի-Մասիյսկ քաղաքում ընթանում է շախմատի Աշխարհի գավաթը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։
Հայ շախմատիստը կարողացել է հաջողությամբ հասնել մրցման 3-րդ շրջան, որտեղ ուժերն է չափում ռուս գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ։
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Արոնյանը սպիտակներով անցկացրեց շրջանի առաջին հանդիպումը։ Առանց լուրջ պայքարի կողմերը 25-րդ քայլում ոչ-ոքի են համաձայնվել։
Այսօր կկայանա պատասխան հանդիպումը։
Հիշեցնենք, որ մրցաշարի սկզբնամասում պայքարի մեջ էին մտել 6 հայ շախմատիստներ, որոնցից 3-րդ շրջան է հասել միայն Լևոն Արոնյանը։
Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան