Արսենալի համար դժվար կլինի պահպանել երրորդ տեղը․Էմերի

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

1-327

Ունայ Էմերին մեկնաբանել է «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Բոլոր ֆուտբոլիստները հիանալի խաղացին: Մեզ օգնեցին նաև երկրպագուները, նրանց հետ մենք ավելի ուժեղ ենք դառնում: Օր օրի բարելավում ենք մեր խաղը:

Բարձրացանք երրորդ հորիզոնական, բայց հիանալի հասկանում ենք, որ մեզ համար շատ դժվար կլինի այնտեղ մնալը, չէ՞ որ մրցակիցների թվում են «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նրանք նույնպես կպայքարեն մինչև վերջ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն:

«Արսենալը» 63 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Հրապարակող՝

Ամենաթարմ