Գովազդ

Արշակ Սրբազանի կալանքի հարցը դատարանում

Ամենադիտվածներ

Արշակ Սրբազանի կալանքի հարցը դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քննում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։

Նշենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում արդեն իսկ կալանքի որոշումներ է կայացրել Միքայել և Բագրատ Սրբազանների նկատմամբ։ Այս գործը շարունակում է հանրային ուշադրության կենտրոնում մնալ՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետևանքների հետ։

Ամենաթարմ