ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հարցին՝ անդրադառնալով անցումային արդարադատությանը:
«Անցումային արդարադատությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Այն չի լինելու դատավորների դատարան․․․ Անցումային արդարադատության էլեմենտ կարող է դիտարկվել վարչական ու քրեական համաներումը, որ իրականացվել է Հայաստանում: Սրանք կոնկրետ դրսևորումներ են, որ կան իրականության մեջ», – ասաց նա: