Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բկ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադեւոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադեւոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին:

Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ