Արցախում գրանցվել է քովիդի 12 նոր դեպք

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 18-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 81 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30287 քաղաքացու հետազոտություն, որից 4663-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ