Գովազդ

Քնի ժամանակ արտահայտվող օմիկրոն շտամի ախտանշանները

Ամենադիտվածներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Քնի ժամանակ առատ քրտնարտադրությունը կարող է ազդարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին, պատմել է Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի Լիդսի բժշկական դպրոցի ավագ դասախոս և թերապևտ Ամիր Խանը ITV ‘ s Lorraine-ի եթերում:

Բացի COVID-19-ի այնպիսի ստանդարտ ախտանիշներից, ինչպիսիք են չոր հազը, բարձր ջերմաստիճանը, համի և հոտի կորուստը, «օմիկրոն» տարբերակին բնորոշ են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, նշել է բժիշկը:

Նա նաև վկայակոչել է Հարավային Աֆրիկայից ժամանած բժիշկների վերջին հայտարարությունը, որոնց խոսքով SARS-CoV-2-ի նոր տեսակով հիվանդները սկսել են բողոքել գիշերային քրտնարտադրության դեմ:

«Այնպիսի քրտնարտադրություն է, որ ստիպված եք լինում արթնանալ գիշերը, որպեսզի փոխեք ներքնազգեստը»,- պարզաբանել է մասնագետը:

Ամենաթարմ