Արցախում գրանցվել է քովիդի 54 նոր դեպք

Ամենադիտվածներ

925 նոր դեպք, 627 ապաքինված ու 12 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 102 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24899 քաղաքացու հետազոտություն, որից 4173-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ