Մայիսի 30-ին կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է ԱԱԾ փոխտնօրենը հրաժարական տվել:
«Հարությունյանն ԱԱԾ մարմիններում ծառայել է շուրջ 35 և ավել տարի: Նա զեկուցագրով դիմեց` իրեն երկարամյա ծառայությունից ազատելու խնդրանքով»,- ասել է ԱԱԾ պետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր՝ Արզուման Հարությունյանը, ով զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը՝ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ազատվել էր պաշտոնից։