fbpx
Սպորտ

Արժանի չէինք պարտության․ Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան անդրադարձել է «Նապոլիից» կրած 1-2 հաշվով պարտությանը։

«Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք արժանի չէինք պարտության։

Խաղացինք ձգտումով և խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը։

1։1 հաշվից հետո շանս ունեինք, բայց կենտրոնացած չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն։ Այդուամենայնիվ, մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի մրցաշրջանն ավարտենք լավագույն ձևով։

Մեզ պետք են ոչ միայն փորձառու խաղացողներ։ Անհրաժեշտ է փորձի և երիտասարդության համադրություն։

Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ մեր գլխում է։ Պետք է լինենք հանգիստ և չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք։

Դեռ շատ հանդիպումներ կան, և ամեն ինչ մեր ձեռքում է։

Մենք ունենք գերազանց թիմ և կարող ենք վերականգնվել, եթե հաղթենք հաջորդ խաղում։ Պետք է օգնենք իրար։

Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ունենք լավ կազմ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 0-1 հաշվի պայմաններում Մխիթարյանն իր գոլով հավասարեցրել էր հաշիվը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ