fbpx
Հասարակություն

Ալագյազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Աֆալտապատվում են Սադունց և Շենկանի բնակավայրերի ընդհանուր 3.5 կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհներ:

Արդյունքում՝ Ալագյազ խոշորացված համայնքի ևս 4 փողոց բարեկարգ կլինի: Ծրագրի արժեքը 200 միլիոն դրամ է, որի 45 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55 %-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ