Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Զինեդին Զիդանի վերադարձն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին:
Նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ դիմել է ֆրանսիացուն.
«Մենք այստեղ ենք, որպեսզի ողջունենք մեր սիրելի Զիդանին: Ձեր սերը «Ռեալի» հանդեպ վերադարձնում է Ձեզ: Դուք մեծ պատասխանատվություն եք Ձեր վրա վերցնում ակումբի համար դժվար ժամանակահատվածում:
Երբ մենք առաջարկեցինք Ձեզ վերադառնալ ակումբ, Դուք ցույց տվեցիք Ձեր նվիրվածությունն ու կապվածությունը:
Որպես նախագահ՝ ես չեմ մոռանա այն օրը, երբ դուք գլխավորեցիք «Ռեալը»՝ դառնալով մեր պատմության մի մասը: Աշխարհի լավագույն մարզիչը վերադառնում է «Ռեալ»»,- Պերեսի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ 46-ամյա Զիդանը «արքայական ակումբի» հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Հաղորդում է armsport.am-ը։