Ֆուտբոլի Քաթարի հավաքականը նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱԱՄԷ) ավարտին մոտեցող Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Կիսաեզրափակիչում քաթարցիները 4:0 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին:
Եզրափակիչում Քաթարի մրցակիցը կլինի Ճապոնիայի հավաքականը, որը 3:0 հաշվով առավելության էր հասել Իրանի թիմի նկատմամբ:
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում:
Հաղորդում է news.am-ը։