fbpx
Հասարակություն

Աստղագետները ֆիքսել են թիթեռի նմանվող միգամածություն

Չիլիում գտնվող «Եվրոպական հարավային աստղադիտարանը»  ֆիքսել և կայքում հրապարակել է թիթեռի նմանվող NGC 2899 միգամածության լուսանկարը` թիթեռին բնորոշ երփնավառ խայտաբղետությամբ։

Օբյեկտը Երևանից 3000-6500 լուսատարի հեռավորության վրա է։ Առաջին անգամն է, որ  հնարավոր է դարձել այդպիսի ճշգրտությամբ ու հստակությամբ լուսանկարել այն։ Լուսանկարում նույնիսկ արտացոլվել են միջաստեղային տարածքի օբյեկտի եզրային կուտակումները։

Միգամածության այս ձևը ստացվել է երկու կենտրոնական աստղերից։ Դրանցից մեկը տրոհվել է, իսկ երկրորդը հիմա փոխազդում է առաջինի մնացորդների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ