Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 26-ը: Այդ մասին TACC-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաևի նկատմամբ երկարացվել է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում է երկու ամիս»,-ասել է իրավաբանը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 26-ը:
«Այսպիսով՝ նախկին նախագահը կալանքի տակ կմնա մինչև այս տարվա դեկտեմբերի 26-ը»,-նշել է Սլեսարյովը:
Աթամբաևը, որը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին, օգոստոսի 8-ին հատուկ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել էՉույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում: