fbpx
Սպորտ

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնեց Ստամբուլ

Այսօր` փետրվարի 5 –ին Ստամբուլ մեկնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականը:

ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանը ինը մարզիկ է ուղեկցում / վազորդ, ցատկորդ , նետորդ / ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 20 –ը: Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին:

Ասպարեզները կտրամադրվեն նախ ` մինչև 20 տարեկան / փետրվարի 9 –ին /,ապա` մեծահասակների / փետրվարի 16 –ին / մասնակցությամբ մրցումներին:

Երիտասարդների ստուգատեսին, հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև Գյումրիից, Վանաձորից, Կապանից և Արցախից մրցավայր մեկնող աթլետները:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ