fbpx
Աշխարհ

Թուրքիայում Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռ չեն նախատեսել

Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

Հանդիպման ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել․ ԵՀ ղեկավարի համար համապատասխան աթոռ նախատեսված չի եղել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Արարողակարգով նախատեսված է, որ Միշելի ու Էրդողանի հետ միասին աթոռին պետք է նստած լինի նաև Ֆոն դեր Լյայենը, բայց դրա չլինելոով պայմանավորված՝ պաշտոնյան ստիպված նստել է բազկաթոռին՝ Չավուշօղլուի դիմաց, ինչը, դիվանագիտության տեսնակյունից, նշանակում է ավելի ցածր աստիճան։

Այս դեպքը չի վրիպել նաև Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների աչքից։ Նրանցից մեկը՝ Սոֆի ինտ Վելդը, համարել է, որ տեղի ունեցածը դիտավորյալ է արվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ