Մաշա Սաշա

Մաշա Սաշան լրագրող է, ով տեղական մարզական և երիտասարդական իրադարձությունների լուսաբանումից անցել է համաշխարհային ժամանակակից արվեստի, գլոբալ երիտասարդական միտումների և միջազգային խոշորագույն սպորտային իրադարձությունների ներկայացմանը:

  • Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։ Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային…

  • Հայ ընթերցողին ներկայացվեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

    Հայ ընթերցողին ներկայացվեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

    Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային…

  • Դիմա Բիլանը ստացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

    Դիմա Բիլանը ստացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ազգային մշակույթի և  արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Դիմա Բիլան  Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում: Աղբյուր՝ aysor.am

  • Լիլիթ Մակունցի զգուշացումը օպերայի տնօրենի տեղակալին

    Լիլիթ Մակունցի զգուշացումը օպերայի տնօրենի տեղակալին

    Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս…

  • Կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը

    Կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը

    ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում: Օ. Լունդստրեմի…

  • «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա»,- Մարտիրոսյանը

    «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա»,- Մարտիրոսյանը

    Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար հաջորդ կարևորագույն նպատակը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսն է: «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա: Իմ ռեկորդները միայն և միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Իսկ նման դիմավորումն էլ նոր շարժառիթ է հաջորդ տարիների հաջողությունս կրկնելու և գերազանցելու համար»,-«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում…

  • Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Կավալյերոն: Հանդիպման ամբողջ ընթացքում լոնդոնցիները փորձում էին փրկել խաղը: Հանդիպման  76-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը 86-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ` փոխանցում-հարվածով ու հավասարեցնել հաշիվը: https://www.youtube.com/watch?v=BTiLyo48sFI Խաղի…

  • Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները: Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ: Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն,  կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում…

  • Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Լոնդոնում մեկնարկել է Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիա մրցաշարը: Մեկնարկային հանդիպումն անցկացրել են Կևին Անդերսոնը և Դոմինիկ Տիմը, ովքեր ընդգրկված են Լեյտոն Հյուիթի անվան խմբում: 1 ժամ 49 րոպե տևած խաղում Անդերսոնը 6:3, 7:6 (12:10) հաշվով հաղթանակ է տոնել: Հարավաֆրիկացի թենիսիստի ակտիվում գրանցվել է 13 էյս, 1 բրեյք, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ: Տիմը չի իրացրել…

  • Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։ Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի: Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացելու են Հայաստանի 2 պատվիրակները` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային…

  • Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին. «Պոգբան վնասվածք ունի: Նա վնասվածքով է մասնակցել Թուրինում «Յուվենտուսի» հետ խաղին: Նա պայքարում էր և զգում, որ պետք է թիմին օգնի կարևոր խաղում: Պոլը հանուն մեզ նման զոհողության գնաց, բայց չկարողացավ…

  • Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալեց «Էվերթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել: Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 9-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Չելսի»-«Էվերթոն»՝ 0:0 Աղբյուր՝ armsport.am

  • Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի մրցաշարում: Հնդկաստանում ընթացող Tata Steel մրցաշարի արագ մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջատարը 6 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները:

  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: