Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկիր ժամանելու՝ Միխեիլ Սաակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել: «Սաակաշվիլին նույնիսկ ինքնաթիռ չի նստի, նրան չեն թողնի: Որովհետև նա Ուկրաինայի տարածք մուտքի արգելք ունի»,- ասել է նա Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Սահակաշվիլին Գորդոնի հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 1-ին մտադիր է մեկնել Ուկրաինա, քանի որ համոզված է, որ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին: Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մուտքը երկիր արգելել է մինչև 2021 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: