Աշխարհ

Կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Jnews-ը հրապարակել է կադեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից, որի հետևանքով մահացել է Վ. Միրանյանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով: Բնակչությունը սպանությունը կապում են մի քանի տարվա հակամարտության հետ:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

27-ամյա Արթուր Գաբրիելյանը մեղադրվում է սպանության մեջ, նա ձերբակալվել է: Նրան սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ