fbpx
Աշխարհ

Այցելությունը Վենետիկի պատմական կենտրոն կդառնա վճարովի

Մայիսի 1-ից մուտքը Վենետիկի պատմական կենտրոն կդառնա վճարովի։ Վճարը կկազմի մեկ անձի համար 3 եվրո։ Վճարի սահմանմանը հավանություն է տվել Վենետիկի քաղաքային խորհուրդը։

Նորարարությունը զբոսաշրջային հոսքի սահմանափակման հերթական փորձն է։

Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ վճարը դեռևս սահմանվում է փորձնական կարգով։ Տարվա ընթացքում տեղի իշխանություններն ակնդետ կհետևեն փոփոխություններին։

Զբոսաշրջիկներից հավաքած գումարը կուղղվի քաղաքի պահպանությանն ու մաքրությանը։

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ