Այդ ո՞նց է լինում, որ Ճվճվ Արոյի որդին 2 ոստիկան է սպանում ու համաներմամբ ազատ է արձակվում. Արա Պապյան

Ամենադիտվածներ

Azat TV

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Սարգիս Վարդանյանի բանտից համաներմամբ ազատվելու գործին:

«Մի հարց ոստիկանապաշտ հայրենակիցներիս.

Այդ ո՞նց է լինում, որ տխրահռչակ Ճվճվ Արոյի ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ (08.01.2018թ.) ոսկե զավակը՝ Սարգիս Վարդանյանը, երկու տարվա ձգձգումից հետո մի կերպ դատապարտվում (29.01.2020թ.) է 6 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն բանտում անցկացնում է ընդամենը 66 օր (կրկնում եմ՝ վաթսունվեց օր) և համաներումով ազատ է արձակվում: (3.04.2020)

Ուզում եմ հիշեցնել, որ սա տեղի է ունեցել ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ:

Հանցագործության նկարագրությունը.

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` ՈՍՏԻԿԱՆ Արեգ Դավթյանին եւ ուղևոր` ՈՍՏԻԿԱՆ Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Եթե չլքեր վայրը և օգնություն ցույց տար մեքենայի մեջ ճխլված ոստիկաններին, ապա ոստիկաններից առնվազն մեկը ողջ կմնար»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ara.papian.mv/posts/3012055642226215

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();