fbpx
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 21:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտաքար գյուղում այրվում է գազի հաշվիչ, գազատար խողովակից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դաշտաքար գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում «ՎԱԶ 2106» մակնիշի (վարորդը` Ա. Մ., 1981 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներ Կ. Մ.-ն (1988 թ.), Մ. Մ.-ն ( 2009 թ.) և Ա. Մ.-ն (2007 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 22:20-ին:

Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ