fbpx
Քաղաքականություն

Այսօր էլ վազում եք եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք․ Նիկոլ Փաշինյան

«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք և լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչև կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»,- այսօր Վայքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ հեղափոխությունից հետո շատերին պաշտոններ են տվել, վստահություն են տվել, բայց պարզվում է, նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը. «Երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել: Ու հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում. տո ա՛յ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք ու ոնց սկսել եք սերժերի հետ, այդպես էլ ավարտելու եք: Կապ չունի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»:

Վարչապետը հորդորեց հյուսիսների, հարավների, արևելքների ու արևմուտքների վրա հույս չդնել. «Առավոտից երեկո իրանց տանը այդքան չեն քնում, ինչքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ, անինքնասեր, անողնաշա՜ր: Մի հատ էլ գալիս են, ասում են՝ պատիվ ունեմ, դուք պատիվ չունե՛ք: Դուք պատիվը ծախել եք վաղուց օտարներին: Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, ասելիք չեք ունենալու, կողմնակից չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019-ի սեպտեմբերին հրաժարական տալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից՝ Արթուր Վանեցյանն իր դիմումը եզրափակել էր այսպես. «Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:

Այսքանն ասելուց հետո Փաշինյանն ասաց, որ ատելության խոսք պետք չէ, հորդորեց, որ իրենց տեսնելիս ոչ թե հայհոյեն, այլ մեղմ ժպտան, թող իրենք տապակվեն օտարերկրյա պետություններից ներմուծված յուղի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ