fbpx
Սպորտ

Չեմպիոնների Լիգա․ Այսօր կկայանան 1/8-րդ եզրափակչի վերջին 2 խաղերը

Այսօր՝ մարտի 17-ին, Չեմպիոնների Լիգայից 2 հանդիպում ենք ունենալու, որոնք մեկնարկելու են ուղիղ կեսգիշերին։

Խաղերից մեկում գերմանական «Բավարիան» ընդունելու է իտալական «Լացիոյին», իսկ մյուսում անգլիական «Չելսին»՝ իսպանական «Ատլետիկո» Մադրիդին։

Մյունխենյան ակումբը, պետք է որ, խնդիրներ չունենա հաջորդ փուլ անցնելու համար, քանի որ «Լացիոյին» հյուընկալվելիս կարողացել է հաղթել 1-4 հաշվով, իսկ 2-րդ խաղն անցկացնելու է տանը։ Բայց նույնը չենք կարող ասել մյուս խաղի համար, որտեղ «Չելսին» Իսպանիայում կարողացել է հաղթել «Ատլետիկոյին» ու 2-րդ հանդիպումը խոստանում է լինել համառ և դիտարժան։

Նշենք, որ այս 2 խաղերը վերջինն են՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ