fbpx
Սպորտ

Այսօր մեկնարկում են EURO-ի ու Կոպա Ամերիկայի 1/4-րդ եզրափակիչները

Այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկում են EURO-2020-ի և Կոպա Ամերիկայի 1/4-րդ եզրափակիչները։ Երկու մրցաշարերում էլ այսօր նախատեսված է 2 հանդիպում։

EURO-ում, Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Շվեյցարիա-Իսպանիա հանդիպումը, որի ֆավորիտը, կարծես թե, ակնհայտ է, սակայն պետք չէ մոռանալ, թե շվեցարացիներն ինչպես դուրս թողեցին մրցաշարից աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

Հաջորդ հանդիպումը Բելգիա-Իտալիան է, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին։ 2 թիմերն էլ համարվում են EURO-ի գավաթի գլխավոր հավակնորդներից։

Կոպա Ամերիկայում էլ մրցելու են Պերու-Պարագվայ և Բրազիլիա-Չիլի զույգերը։ Առաջին հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 01:00-ին, իսկ երկրորդը՝ 04:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ