ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այսօր որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ մի թիզ հող կհամարենք ոչ պետքական:
Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը իր գործն անելու է, անկախ նրանից, թե ով, որտեղ ինչ ցնդաբանությամբ կզբաղվի:
«Ես նույնիսկ կարող եմ ասել, որ վերջին 2 օրերին չեմ հետևում, քանի որ հիմա մեզ համար ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Մնացածին անլուրջ եմ վերաբերվում»:
Պատգամավորն հավելեց, որ առավել ևս հանրապետականների մասին չի ցանկանում խոսել:
«Թող գնան զբաղվեն իրենց անցյալով, իրենց հող տալու տրամաբանությամբ և պայմանավորվելու, տարածքներ հանձնելու տրամաբանությամբ»,-ասաց Ալեն Սիմոնյանը: